15/10/2018 14:37
Կոսյելնին ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում
Արսենալի» պաշտպան Լորան Կոսյելնին ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում:
33-ամյա խաղացողը ազգային ընտրանու գույները պաշտպանում էր 2011 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է 51 հանդիպման` դառնալով 1 գոլի հեղինակ: ԱԱ-2018-ը պաշտպանը բաց էր թողել վնասվածքի պատճառով.
«Կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականին տվել եմ այն, ինչ կարողացել եմ:
Թիմում հիանալի սերունդ է հավաքվել, իսկ ինձ համար կարիերան հավաքականում ավարտված է: Հավերժ կմնամ ազգային հավաքականի երկրպագու, սակայն նրա կազմում այլևս չեմ խաղա», - ասել է Կոսյելնին: