Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին

16/10/2018 18:12

Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին


Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի մոսկվայաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն, ով իր առաջին քայլերը սկսել է հենց այս թատրոնից՝ նաև շուրջ մեկ տարի աշխատելով որպես բեմի բանվոր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդ Դավթյանը:

«Քանի որ մենք կորցրել ենք հրաշալի ու աննախադեպ գեղարվեստական ղեկավարի (Ալեքսանդր Գրիգորյան, հեղ.), ընտրության հարցը շատ ավելի դժվարացավ ու երկար ժամանակ պահանջեց: Հինգ թեկնածուից մնացել էր երկուսը՝ Սուրեն Շահվերդյանն ու Կարեն Ներսիսյանը: Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ՝ նա տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ: Սուրեն Շահվերդյանի թատրոնը հիմնականում պլաստիկ թատրոնն է: Իհարկե, կարելի է այդպիսի 1-2 ներկայացում ունենալ խաղացանկում, բայց, այնուամենայնիվ, ինձ ավելի հոգեհարազատ էր Կարենի ծրագիրն ու ձեռագիրը, գեղղեկավարի փորձը: Հրամանը ստորագրել եմ այսօր՝ մեկ տարի ժամկետով», - մանրամասնեց տնօրենը:

Դիտարկմանը, որ նախարարությունը որոշել էր մեկական բեմադրության հնարավորություն տալ թեկնածու ռեժիսորներին՝ Սուրեն Շահվերդյանին և Կարեն Ներսիսյանին, ապա նոր ընտրություն կատարեր, այնինչ տնօրենն այս պահին անտեսել է այդ պայմանավորվածությունն ու անձամբ է որոշել՝ ո՞ւմ նշանակել, պատասխանեց.

«Այո, ես որոշեցի միանձնյա որոշում կայացնել, և այդ մասին նախարարությունը կիմանա այս ասուլիսից հետո: Դա թատրոնի տնօրենի իրավասությունն է, օրենքն  է այդպես պահանջում: Վստահ եմ, որ տվյալ պարագայում կատարում եմ ճիշտ ընտրություն: Նախարարությունից ամիսներ առաջ եկել ծրագրեր են հավաքել, ներկայացումներից հատվածներ և այլն: Ես գտնում եմ՝ յուրաքանչյուրը կարող է գեղեցիկ ծրագիր կազմել, բայց այն իրականացնելն այլ խնդիր է: Եվ հետո, այս ամենը երկար չէր կարող շարունակվել, կոլեկտիվի համբերությունն էլ սահման ունի, մարդիկ ուզում են նորմալ հունի մեջ ընկնել ու աշխատել: Ինչ վերաբերում է 1-ական ներկայացում բեմադրելուն, 1 ամիսը բավարար չէ նորմալ ներկայացում պատրաստելու համար, էլ չասեմ այն գումարների մասին, որոնք պետք է ծախսվեին այդ ներկայացումների վրա»:

Իսկ թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված, որ ի սկզբանե չնշանակեց գեղարվեստական ղեկավարին, խոստովանեց.

«Տեղի ունեցավ սխալ. նախարարության նոր ղեկավարները հայտարարեցին, թե գեղարվեստական ղեկավարին պետք է ընտրի թատրոնի կոլեկտիվը: Մեր տարաձայնությունները հենց այդտեղից սկսվեցին, թատերական ոլորտում նման բան հնարավոր չէ: Կոլեկտիվը մասնատվում է»:

Ի պատասխան նկատառմանը, թե հնարավո՞ր է տնօրենի՝ ոչ ի նպաստ Սուրն Շահվերդյանի որոշումը պայմանավորված է վերջինիս այն հայտարարությամբ, որ մեր ժամանակներում այդպիսի թատրոն չի կարող լինել ու ինքը արմատական փոփոխություններ է անելու, Ֆ. Դավթյանը մեջբերեց.

«Սուրեն Շահվերդյանն իմ կոլեգան է, արվեստագետ է, ու բոլորը շատ լավ գիտեն, որ ես ոչ մի կոլեգայի չեմ վիրավորել ու չեմ վիրավորի: Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» պիեսում կա փոքրիկ ակնարկ՝ «он просто неудачно пошутил»: Նույնն էլ ես կասեմ իմ կոլեգայի առումով: Նաև կասեմ, որ այս որոշումն ընդունելիս իր արտահայտությունները հաշվի չեմ առել»:

Ինչ վերաբերում է թատրոնի անձնակազմին, այն հիմնականում երկու մասի է բաժանված. մի մասը Կարեն Ներսիսյանի, մյուսը՝ Սուրեն Շահվերդյանի կողմնակիցներն են: Ֆրեդ Դավթյանը կոչ արեց թատրոնի ամբողջ անձնակազմին՝ հարգել իր որոշումը, անտեսել տարաձայնություններն ու միախմբվել թատրոնի շուրջ:

Թատրոնի տնօրենն իր խոսքում ևս մեկ անգամ ցավով ու հարգանքով հիշեց շուրջ մեկ տարի առաջ կյանքից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նա անփոխարինելի գործիչ էր ոչ միայն թատրոնում, այլև՝ Հայաստանում ու աշխարհում ընդհանրապես:

«Նրա հետ մեր թատրոնը կորցրեց իր դրոշը, հիմնը: Ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ՝ առանց իր գեղարվեստական ուղղվածությամբ ղեկավարի: Թատրոնի ոճը, ուղղվածությունը, խաղացանկը կառուցելը հենց գեղարվեստական ղեկավարի պարտականությունն է, ու առանց նրա շատ դժվար է: Այս ընթացքում ոչ մի վայրկյան թատրոնը կանգ չի առել, շարունակվում էին բեմադրությունները», - նշեց նա:

Անդրադառնալով Ալեքսանդր Գրիգորյանի դստերը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանին, տնօրենը նկատեց, որ նա հաստիքով միակ ռեժիսորն է թատրոնում: Շատ լավ է տիրապետում Ալեքսանդր Սամսոնիչի ոճին, թատրոնի հոգեբանական առանձնահատուկությանը:

«Իմ խորին համոզմամբ՝ նա այս թատրոնի ապագան է: Բայց նա դեռ երիտասարդ է: Միշտ ասել եմ՝ նա շատ հարմար թեկնածու կլիներ, եթե ունենար ավելի շատ փորձ: Նա այդ փորձը ձեռք կբերի՝ շարունակելով աշխատել իր հարազատ թատրոնում», -հավատացրեց Ֆ. Դավթյանը:

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է փակել ռուսական թատրոնը: Տնօրենը հերքեց խոսակցությունները՝ մեկտեղ նշելով, որ նախարարության կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թատրոնում ստեղծված խնդրին:

«Մեր հարևան երկրի թղթակիցներն էլ դա տարածել ու ուրախացել են: Բայց սա բացարձակ չի կարող մոտ լինել իրականությանը: Ուզում եմ հատուկ նշել՝ թե՛ նախարարը, թե՛ փոխնախարարը մեծ ուշադրություն են ցուցաբերել թատրոնին», - ընդգծեց բանախոսը:

Նորանշանակ գեղարվեստական ղեկավարը ներկա պահին գտնվում է Վոլգոգրադում՝ ներկայացում է հանձնում: Երևանում կլինի նոյեմբերի 10-ին: Տնօրենի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում նա կբնակվի Հայաստանում՝ իր հայրական տանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը Այսօր, 22:17 Սպասվում է թույլ ձյուն Այսօր, 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում Այսօր, 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» Այսօր, 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Այսօր, 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ Այսօր, 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է Այսօր, 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները Այսօր, 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն Այսօր, 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան Այսօր, 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները Այսօր, 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու Այսօր, 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու Այսօր, 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան Այսօր, 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին Այսօր, 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Այսօր, 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է Այսօր, 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել Այսօր, 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Այսօր, 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը Այսօր, 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու Այսօր, 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ Այսօր, 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել Այսօր, 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է Այսօր, 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց Այսօր, 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է