16/10/2018 17:53
Red Eagles-ը մարզադաշտում այսօր չի երկրպագի Հայաստանի հավաքականին. լռության ակցիա են հայտարարել
Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան-ակումբը փոխում է այսօրվա մարտավարությունը։
«Վերջին շրջանում ազգային հավաքականի ցուցադրած խայտառակ ֆուտբոլով և անբավարար արդյունքներով պայմանավորված, Red Eagles ֆան-ակումբը այսօր կիրականացնի լռության ակցիա. ֆան ակումբի անդամները կլինեն արևելյան տրիբունայի 2-րդ սեկցիայում, սակայն չի լինի երկրպագություն պրոցես»,-ասված է ֆան-ակումբի տարածած հաղորդագրությունում։
Մարզադաշտում գործողությունների մասին առայժմ որևէ հաղորդագրություն չի տարածել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը։
Նրանք, սակայն, կշարունակեն ավանդական երթը։
«FAF-ը Հայաստան - Մակեդոնիա խաղին կրկին լինելու է արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածում։
Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք հոկտեմբերի 16-ին, ժամը 17։00-ին Օպերայում Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին»,-ասված է շարժման տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 20։00-ին «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը։