16/10/2018 14:52
Քաղաքական հայացքների համար, չեմ կարծում, որ մարդուն պետք է վտարենք երկրից. Ալեն Սիմոնյան
Կարծում եմ՝ արտախորհրդարանական ընտրություններին մենք պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով, խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Կարևոր է լինել արհեսավարժ մարդիկ, ովքեր իրենց անելիքը լավ գիտեն», - նշեց նա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ ևս լինեն իրենց շարքերում՝ Սիմոնյանն ասաց.
«Այսօր կառավարության նիստում վարչապետն ասաց, ես էլ կարող եմ կրկնել՝ հների ու նորերի բաժանում մենք չենք անելու: Կա մի չափանիշ՝ որքանով է մարդ արհեստավարժ և օրենքի առջև մեղավոր: Եթե օրենքի առջև որևէ մեղավորություն չկա, քաղաքական հայացքների կամ որևէ քաղաքական ուժի հետ աշխատելու համար չեմ կարծում, որ մարդուն պետք է վտարենք երկրից կամ յուրայինների ու ոչ յուրայինների բաժանենք», - նկատեց նա: