16/10/2018 22:07
Հայաստան-Մակեդոնիա՝ 4։0. Հայաստանի հավաքականի երկար սպասված հաղթանակը
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 4֊րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց Մակեդոնիայի ընտրանուն։
Հայաստանի հավաքականին առաջ մղեց Մարկոս Պիզելին, ապա հաշիվը 2։0 դարձրեց Յուրա Մովսիսյանը, ով երեք տարի անց հավաքական վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։
Խաղի 81֊րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը։
Թվում էր՝ հանդիպումն այսպես էլ կավարտվի, բայց խաղի վերջին րոպեին 4֊րդ գոլը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը՝ ավարտելով հավաքականի գեղեցիկ խաղը։