16/10/2018 14:41
Յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է. ՀՅԴ
Դաշնակցությունը վաղուց է հայտարարել, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է, լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Քաղաքական զարգացումների մեջ տրամաբանության պետք է լինի, 7 հոգով թեկնածու առաջադրելը լուրջ չէ», - նշեց նա:
Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք կողմնակից են, որպեսզի ընտրությունները տեղի ունենան նորմալ պայմաններում. «Ինչպես ժողովուրդը կորոշի, թող այնպես էլ լինի»:
Դիտարկմանը, նոր ընտրություններին ինչպե՞ս կմասնակցեն՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով, Ռուստամյանն ասաց, որ այդ մասով որոշում դեռևս չկա, կլինի երբ հստակություն մտնի, թե երբ և ինչ պայմաններով են ընտրությունները լինելու:
Ինչ վերաբերում է դեկտեմբերին արտախորհրդարանական ընտրություններ կազմակերպելուն, Ռուստամյանն ասաց, որ կառավարության ծրագրում նշված կետերի իրականացման համար մինչև դեկտեմբեր ժամանակահատվածը շատ կարճ է:
«Եթե մեզ թվում է, թե ընտրությունների օր առաջ անցկացումը նշանակում է, որ Հայաստանին հաջորդ օրը ճոխություն է սպասվում, չարաչար սխալվում ենք, պրոբլեմները կսկսվեն հենց այդտեղից», - նկատեց նա: