16/10/2018 18:39
Եթե «Ծառուկյան» խմբակցության համար սկզբունքային կետերն ընդունվեն, կողմ կքվեարկենք նոր Ընտրական օրենսգրքին. Էնֆիաջյան
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դրական է գնահատում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Քննարկումը բավականին առողջ մթնոլորտում տեղի ունեցավ։ Մենք, իրոք, գտնում ենք, որ խորհդրարանը պետք է արտացոլի մեր ժողովրդի կամքը, կարծիքը», - ասաց Վ. Էնֆիաջյանն՝ անդրադառնալով 4-րդ ուժի համար ԱԺ անցողիկ շեմը առնվազն 2 տոկոս դարձնելու հարցին։
Ինչ վերաբերում է նոր Ընտրական օրենսգրքին, ապա, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղարի խոսքով, եթե «իրենց համար սկզբունքային կետերը ընդունվեն, բնականաբար, «Ծառուկյան» խմբակցությունն ընտրական օրենսգրքին կողմ կքվեարկի»։