16/10/2018 18:21
2019-ի բյուջեով «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ 2019-ի պետական բյուջեն չի կարելի ընդունել։
«Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։ Նոր բյուջեի նախագծով նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2%-ից (2017թ) իջնել 22.1% (2018-ի կատարողականը կառավարությունը գնահատել 21.9% - այստեղ էլ ահռելի անկում կա 2018-ի առաջին 4 ամիսների նկատմամբ)։ Ուզում եմ նշել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա։ Ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա։ Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի ֆիննախին սրա համար։ Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա», - գրել է Հ.Բագրատյանը Facebook-ի իր էջում: