16/10/2018 14:47
Եկամտահարկի նվազեցումը հնարավոր է չհասցնենք իրականացնել մինչև հունվարի 1-ը. ՊԵԿ նախագահ
Հարկային օրենսգրքի փոփոխությունները կարող է հունվարի 1-ից չլինեն, այլ, ասենք, մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրեցին, որ, այո՛, հնարավոր է՝ մենք հունվարի 1-ից փոփոխություն չունենանք, այլ ունենանք հուլիսի 1-ից», - ասաց նա։
Դավիթ Անանյանն ընդգծեց՝ եկամտային հարկի, ընդհանրապես, հարկային բեռի նվազեցման հետ կապված կառավարության դիրքորոշումը հստակ է։
Նշենք, որ Կառավարությունը մտադիր էր հունվարի 1-ից ուժի մեջ դնել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։