16/10/2018 17:27
Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը
Հոկտեմբերի 16-ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի յոթերորդ նիստը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» Պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը, հայկական կողմը՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը։
Նիստի մասնակիցները քննարկել են 2018 թ. աշխատանքների արդյունքները, 2019 թ. աշխատանքների նախապատրաստումը, ինչպես նաև ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին Միջկառավարական համաձայնագրի վավերականության երկարաձգման վերաբերյալ միջոցառումների ծրագիրը։ Կողմերն ընդգծել են Հայկական ԱԷԿ֊ի տուրբինային արտադրամասի սարքավորումների արդիականացմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը։
Ատոմակայանի արդիականացումն անցկացվում է էներգաբլոկի բնութագրերի արդյունավետության, հուսալիության և բարձրացման նպատակով։
Նիստի մասնակիցները քննարկել են նաև հումանիտար ոլորտում և ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմանի համագործակցությունը։ Այս տարվա ընթացքում Հայաստանից ընտրվել են թեկնացուներ, որոնք «Ռոսատոմ» պետկորպորացիայի քվոտայով ցանկանում են ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական բուհերում բարձրագույն կրթություն ստանալ. 4 թեկնացու հաջող անցավ հարցազրույցը և Ռոսատոմ քվոտայով սովորելու է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի մագիստրատուրայում։ Բացի այդ Հայաստանի ավագ դպրոցականների միջև մաթեմատիկայի և ֆիզիկայի ամենամյա օլիմպիադայի արդյունքներով հաղթողները ընդունելության և Ռուսաստանի գլխավոր տեխնիկական բուհերում անվճար սովորելու հնարավորություն կստանան, այդ թվում «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանում։
Նիստի ընթացքում մասնակիցները Հայաստանում ատոմային էներգետիկայի հանրայնացման և հասարակական ընկալման ձևավորման պայմանավորվածություն ձեռք բերեցին։