16/10/2018 11:09
ԱՄՆ-ն ակնկալում է, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի զարգացմանը, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։
«Մենք գիտենք, որ ձեր երկրում տեղի են ունեցել ժողովրդավարական զարգացումներ, ակնկալում ենք, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ», - հայտարարեց Քենթը։
Նա ասաց, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ հինգ տարի առաջ է եղել։ Այս անգամ հանդիպել է վարչապետի, կառավարչության, գործարար համայնքի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։