17/10/2018 10:07
ՔՊ-ն եթե դաշինքով մասնակցի ընտրություններին, ապա կլինի «Իմ քայլը» դաշինք. Նիկոլ Փաշինյան
Դա իրավական հարց է, իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ծանրակշիռ էր, որ պետք չէր առաջադրվելու անհրաժեշտության մասին մեկնաբանությունը, «Ազատության» հետ զրույցում ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների հետ և հայտարարել, որ հրաժարականից հետո այս 14 օրվա ընթացքում, հնարավոր է, առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվի՝ չընտրվելու կանխավարկածով:
«Մաքուր իրավաբանական խնդիր է, բայց կրկնում եմ՝ երեկոյան քննարկում կար, և ներկա հեղինակավավոր իրավաբաններ կային, որոնք ասացին՝ դրա անհրաժեշտությունը չկա: Այստեղ միանշանակ քաղաքական հարց չկա, առաջադրումը քաղաքական ենթատեքստ չունի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե հստակություն կա՝ ինչպե՞ս է պատրաստվում ՔՊ-ն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կմասնակցի ընտրություններին առանձին:
«Ըստ էության, եթե դաշինք լինի, ապա՝ «Իմ քայլը» դաշինք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել: