17/10/2018 11:40
Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, Դուք չեք տիրապետում իրավիճակին. Մանվել Գրիգորյանի փաստաբան (Տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը պնդում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր պաշտպանյալի առողջական իրավիճակի մասին ճիշտ չեն զեկուցում:
Նա ընդգծեց, որ պաշտպանական կողմը անգամ հղում է արել քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների կարծիքին, որի համաձայն՝ ոչ միայն Գրիգորյանի կյանքին է վտանգ սպառնում, այլ հակացուցված է մեկուսացած պայմաններում կալանքը շարունակելը:
«Բայց նախաքննության մարմինը գտավ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում ու նրա հիվանդությունները բավարար են, որպեսզի նա շարունակի կալանքը կրել: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հարգելի մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, Դուք չեք տիրապետում իրավիճակին: Խնդրում եմ հանձնարարեք կոմպետենտ անձի, որպեսզի ստուգի, թե կալանքի պահին Մանվել Գրիգորյանն ինչպիսի հիվանդություններով էր տառապում և կալանքը կրելուց հետո նրա հիվանդություններն ավելացե՞լ են, թե» ոչ, նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որ կյանքին վտանգ է սպառնում թե՞ ոչ: Եթե սպարզվի, որ ես ճիշտ չեմ ասում, ես ստախոս եմ, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմինները ինչ-ինչ բաներից ելնելով, միգուցե Ձեր ցուցումից կամ ոչ Ձեր ցուցումից ելնելով, նման տեղեկություններ են Ձեզ իրազեկում, որը իրականությանը չի համապատասխանում, ուրեմն մեր երկում արադարադատությունը այդ դրվագով կաղում է», - լրագրողների հետ հանդպմանը հայտարարեց Գրիգորյանի փաստաբանը:
Նա ընդգծեց, որ եթե իր ասածները հաստատվեն, ապա կստացվի, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ տեղի է ունենում խոշտանգում և նա գտնվում է պատանդի կարգավիճակում:
Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին բաց թողնելու միջնորդություն է ներկայացվել, բայց պաշտպանական կողմը մերժում է ստացել առանց հիմնավորումների: