17/10/2018 10:44
Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած քուրդը փորձել է թաքնվել Թուրքիայի իրավապահներից
Հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները ծառայություն իրականացնելիս նկատել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած քաղաքացու:
ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից հայտնում են, որ հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է: Նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով:
Օրինախախտը օպերատիվ ձերբակալվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Թուրքիայի քաղաքացի է: