17/10/2018 13:11
Արդեն 2024 թվականին դոլարը 40 տոկոսով կէժանանա
Արժութային հետազոտությունների ամերիկացի վերլուծաբան Ուլֆ Լինդալը կարծում է, որ արդեն 2024 թվականին դոլարը եվրոյի և իենի նկատմամբ 40 տոկոսով էժանանալու է: Նրա կարծիքով՝ ամերիկյան արժույթն ընթանում է 15-ամյա ցիկլով:
«Նախորդ տարի դոլարի անկումը դեռ սկիզբն էր: 2024 թվականին այն կնվազի մեկ եվրոյի համար մինչև 2 դոլար և 75 իեն՝ մեկ դոլարի դիմաց հարաբերակցությամբ», - հայտարարել է A.G. Bisset Associates LLC ընկերության գործադիր տնօրեն Ուլֆ Լինդալը:
Նա նշել է, որ դա լուրջ ազդեցություն կունենա բաժնետոմսերի արժեքի և հումքային ապրանքների գների վրա: