17/10/2018 12:05
Մեկ գիշերում հայ-թուրքական սահմանին 4 սահմանախախտ է բերման ենթարկվել (Լուսանկարներ)
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռոս սահմանապահները բերման են ենթարկել 4 անձի, ովքեր փորձել են ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունը, բերման ենթարկվածները նախատեսել էին գիշերային ժամերին մոտենալ Արաքս գետին ու հատել սահմանը։
Նախնական տվյալներով՝ նրանք Հարավային Ասիայից են, իսկ սահմանն ապօրինի հատելու փորձի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։
Բերման ենթարկվածները փոխանցվելու են ՀՀ իրավապահներին։