17/10/2018 14:54
ԱԱ-2018-ի ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա
Ֆուտբոլի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանի տնտեսությունը հարստացրել է լրացուցիչ 952 միլիարդ ռուբլիով, ինչը համապատասխանում է ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսին: Այս մասին հայտնել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեն, որը վերլուծել է մունդիալի ազդեցությունը երկրի ֆինանսական ցուցանիշների վրա՝ 2013-2018թթ. ժամանակահատվածում: Հաղորդվում է, որ դրական արդյունքը գրանցվել է ենթակառուցվածքներում ներդրումների և զբոսաշրջային փաթեթների աճի հաշվին:
Ընդ որում, պետությունը մունդիալի կազմակերպման և անցկացման համար ծախսել էր 683 միլիարդ ռուբլի:
Տնտեսական դրական արդյունքն անդրադարձել է նաև ռուսաստանցիների կյանքի վրա: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 315 հազար նոր աշխատատեղ: