17/10/2018 10:56
Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ. Փաշինյանը՝ ԼՂ հարցով Միլսի հայտարարության մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների խնդրանքով, անդրադառնալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ»։
Հիշեցնենք, ավելի վաղ EVN Report-ին տված հարցազրույցում դեսպան Միլսը նշել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր չէ առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: