17/10/2018 13:51
Հայաստան-Ջիբրալթար խաղին ներկա է եղել 11000 հանդիսական, իսկ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղին՝ 8300
Հայաստան-Ջիբրալթար խաղին ներկա է եղել 11000 հանդիսական, իսկ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղին՝ 8300 հանդիսական, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնում ինչպես մարզադաշտ եկած, այնպես էլ հեռուստատեսությամբ խաղը դիտած բոլոր երկրպագուներին:
«Ձեր աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար», - ասված է ՀՖՖ հաղորդագրությւնում։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար խաղն ավարտվեց 0։1 հաշվով, իսկ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղը՝ 4։0 հաշվով։