17/10/2018 14:50
Մարկոս Պիզելիի վնասվածքը լուրջ չէ. նա արդեն մեկնել է Ղազախստան
Նախնական ախտորոշմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի վնասվածքը լուրջ չէ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։
«Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին», - փոխանցեցին ՀՖՖ-ից։
Ֆեդերացիայից Aysor.am-ին հայտնեցին, որ Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից, երեկոյան եղել է ակադեմիայում, իսկ այսօր, արդեն, մեկնել է Ղազախստան, որտեղ ևս բուժզննում կանցնի։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակի Մարկոս Պիզելին խփեց Հայաստանի հավաքականի առաջին գոլն, ապա վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել հանդիպումը։