18/10/2018 12:04
Ոստիկանությունն այսօր տարբերվում է նախկինում եղածից՝ ժամանակաշրջանն է ստիպել. Վալերի Օսիպյան
Ոստիկանությունն այսօր տարբերվում է նախկինում եղածից՝ դա միանշանակ է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Կան տարբեր կարծիքներ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ճիշտ է, դրանք քիչ են, բայց ես, լինելով կառույցի ղեկավարը, գոհ եմ այդ համակարգի յուրաքանչյուր աշխատողից, այն, ինչ չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին», - ասաց ՀՀ ոստիկանապետը։
Դիտարկմանը, որ շարքային կազմը չի փոխվել, ի՞նչ է հանգեցրել ոստիկանությունում նման փոփոխության, Վալերի Օսիպյանն արձագանքեց.
«Ժամանակաշրջանն է ստիպել, որպեսզի մոտեցումներն այլ լինեն»։