18/10/2018 12:28
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մակարդակը փոխելու նպատակ չունի. Մնացականյան
Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնական հանդիպմանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Հայաստանը վերանայի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Միացյալ Նահանգները հանդիպման համար հաստատված օրակարգ ունի:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը՝ Մնացականյանն ասաց. «Ունենք մեր ընդգծված դիրքորոշումները և հավատարիմ ենք մնում դրանց»: