18/10/2018 10:50
Քննչական կոմիտեն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում:
Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։