18/10/2018 16:52
Ծառուկյանը չի ներկայացնում՝ ինչ թիմով է պատրաստվում մասնակցել ընտրություններին
Պարոն վարչապետի հետ հուշագիր ենք ստորագրել, կողք կողքի գնում ենք, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր բարիկադները քանդելու ժամանակն է», - նշեց նա:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում այն հարցին, որ իր թիմակիցներից Լյովա Խաչատրյանն ու Վահան Կարապետյանը մտադիր են անցնել իշխանության կողմը՝ սատարելով Փաշինյանին, իսկ Լյովա Խաչատրյանն անգամ հայտարարել է, որ կուսակցություն է բացելու, Ծառուկյանն ասաց.
«Բոլորի ցավն էլ տանեմ: Բոլորն ունեն իրենց տեսակետները, բոլորի համար էլ դռները բաց են: Բոլորն ազատ են նոր կուսակցություններ բացելու, համագործակցելու ում հետ ցանկանան: Ես անձամբ քաղաքականությամբ չեմ ապրում, ուզում եմ օգտակար ու պիտանի լինել»:
Ծառուկյանը չշտապեց պատասխանել հարցին, թե ինչպե՞ս է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ դեռևս չի նշի, թե ինչ թիմով է պատրաստվում մասնակցել ընտրություններին: