18/10/2018 20:10
«Յուվենտուսը» Մարսելոյի և Ալբայի թեկնածությունը դիտարկում է Ալեքս Սանդրոյին փոխարինելու համար
«Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանրդոն շուտով կարող է հեռանալ թուրինյան ակումբից:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, հղում անելով Tuttosport-ին, 27-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ համաձայնության չի հասել պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Ակումբի ղեկավարությունը Սանդրոյի հետ անհաջող բանակցություններից հետո սկսել է նրան փոխարինել փնտրել:
Այժմ «Յուվենտուսի» դիտակետում Իսպանիայի առաջնությունում հանդես եկող երկու պաշտպան կա: Առաջնային թեկնածուն «Ռեալի» պաշտպան Մարսելոն է, որին «Յուվենտուսը» ցանկանում էր ձեռք բերել դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մարսելոնային «Յուվենտուսում» ցանկանում է տեսնել նաև Կրիշտիանու Ռոնալդուն:
Թուրինյան ակումբում դիտարկում են նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի թեկնածությունը: Վերջինս չի շտապում երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է 2020 թվականի ամռանը: