18/10/2018 13:55
ԱՄՆ դեսպանն, իհարկե, հեռացող է, բայց ԱՄՆ պետդեպարտամենտը հեռացող չէ. Արմեն Բադալյան (Տեսանյութ)
ԱՄՆ դեսպանն, իհարկե, հեռացող է, բայց ԱՄՆ պետդեպարտամենտը հեռացող չէ, որովհետև ԱՄՆ դեսպանի արտահայտած միտքն իր անձնական տեսակետը չէր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։
Նա այս կարծիքը հայտնեց՝ արձագանքելով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, թե Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությունը հեռացող դեսպանի մեսիջ էր։
«Միգուցե դա հեռացող դեսպանի մեսիջ էր, բայց արդյոք պետդեպարտամենտն էլ է հեռանում։ Այստեղ է խնդիրը գալիս, երբ դու չունես արտաքին քաղաքականության հայեցակարգ, որի մեջ Ղարաբաղը կարևոր տեղ պետք է զբաղեցնի, բնականաբար, հեռացող դեսպանների միջոցով որոշ երկրներ մեսիջներ են փոխանցում, ստուգելու հասարակության կամ իշխանության վերաբերմունքը», -նկատեց քաղաքագետը։
Հիշեցնենք, ավելի վաղ EVN Report-ին տված հարցազրույցում դեսպան Միլսը նշել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր չէ առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: