18/10/2018 11:12
Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել (Տեսանյութ)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ պայմանավորված քաղաքական իրավիճակը տրամադրությունների ու աշխատանքի վրա որոշակի ազդեցություն է ունենում, այսօր կառավարության անիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ հուսալ, որ այդ ընթացքում կառավարությունն աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, այլ, ընդհակառակը, որովհետև, այո, նախընտրական փուլ ենք թևակոխելու, բայց, մյուս կողմից, ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել առավել արդյունավետ մակարդակի հասցնելու համար», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ օգտվելով առիթից, որ պետական կառավարման համակարգը չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, դա շատ լավ ժամանակ է աշխատելու համար:
«Հույս ունեմ, որ մեր կառավարության այն հատվածը, որը քաղաքականացված չէ, այս ժամանակը կօգտագործի կառուցողական նպատակներով», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: