18/10/2018 14:13
ԱԺ-ում քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումները. ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: