18/10/2018 18:35
Ռուսների իրական եկամուտների անկումն արագացել է
Ռուսների իրական եկամուտները սեպտեմբերին՝ տարեկան կտրվածքով, 1,5 տոկոսով կրճատվել են, դա ավելին է, քան օգոստոսին, երբ անկումը կազմել էր 0,9 տոկոս, հայտնում են Ռուսաստանի վիճակագրական ծառայությունից:
Այդպիսով՝ ութ ամիսների աճից հետո դինամիկան երկու ամիս շարունակ գտնվում է բացասական գոտում:
Սեպտեմբերին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 3,4 տոկոս: Գնաճի արագացումը՝ իրական եկամուտների անկման հիմնական գործոններից է: