18/10/2018 12:11
Որևէ խնդիր չեմ տեսնում. ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելու մասին
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը խնդիր չի տեսնում ՀԱՊԿ խորհրդարանական վերահաժողովի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշման մեջ:
«Այս հարցերին պետք պարագմատիկ վերաբերվենք: Չգիտեմ՝ այս պահին խորհրդակցությունը մեր գործընկերների հետ ինչպիսին է, բայց մոտեցումը պետք է պրագմատիկ լինի: Որևէ խնդիր չեմ տեսնում», - լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը որոշվել է Երևանից տեղափոխել Մոսկվա:
Ըստ նրա՝ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։