19/10/2018 16:50
Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու, այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Երբեք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ», - նշել է Ա. Հովհաննիսյանը։
Նշենք, որ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե Վենետիկի հանձնաժողովից լավ լուրեր կան, որը առաջիկայում պաշտոնական հաղորդագրությամբ կմանրամասնի ՀՀ կառավարությունը: