19/10/2018 09:32
Լինելու է բաց, անմնացորդ խոսակցություն. Նիկոլ Փաշինյան
Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին, նման Facebook-յան գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն:
Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում», - գրել է նա:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ գնում է Կապան՝ աշխատանքային քննարկումներ ունենալու և քաղաքապետի իրենց թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին մասնակցելու։