19/10/2018 15:21
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել. Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել:
Գանգատի բովանդակության մասին այս փուլում պաշտպան Հայկ Ալումյանը մանրմասաներ չի ցանկանում հայտնել:
«Խնդիրները, որոնք մենք պետք է դնենք Եվրոպական դատարանի առաջ՝ տվյալ գործում ներպետական դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել չեն կարող: Ինչը նշանակում է, որ հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն, ուստի՝ այս պարագայում դրանց սպառումը Եվրոպական դատարան դիմելու առումով պարտադիր նախապայման չեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հ.Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Եվրոպական դատարան դիմելը կապ չունի կալանքի գործընթացի հետ, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոքներ են ներկայացված, և այն ընդունվել է վարույթ: