19/10/2018 18:28
Փաշինյանը պնդել է իր հայտարարությունը՝ Հայաստանում օլիգարխ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ չկա
Այսօր Կապանում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է երեկ արած իր հայտարարությունը, թե Հայաստանում օլիգարխներ և օլիգարխիա չկա։
«Իմ հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ այս հայտարարության հետևում։ Էսքան տարի Հայաստանում «օլիգարխիա» բառը ամենապոպուլյար բառն է։ Ի՞նչ է նշանակում օլիգարխիա. օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, օլիգարխ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ։ Ասելով օլիգարխիա չկա Հայաստանում՝ ես ասում եմ, որ Հայաստանում քչերի իշխանություն չկա, Հայաատանում հաստատված է ժողովրդի, շատերի իշխանությունը։
Դա չի նշանակում, որ մարդիկ, ովքեր նախկինում եղել են օլիգարխ, դադարել են լինել օլիգարխ, ուղղակի նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց։ Հայաստանում չի կարող լինել մարդ, որ մտածի, թե ուժեղ է ժողովրդից, որ մտածի, թե իր իշխանությունը ավելի ուժեղ է ժողովրդի իշխանությունից», - հայտարարեց Փաշինյանը։