19/10/2018 15:52
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի
Այսօր առավոտյան ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով մեկնել է Վենետիկ, հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի հետ։
Հանդիպամնը ներկա է եղոլ նաև ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձաժողովի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Վերջինը Aysor.am-ին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ընտրական բարեփոխումների ընթացքը։
Հանձնաժողովի նիստի ընթացքի մասին նա հրաժարվեց մանրամասներ փոխանցել՝ նշելով, թե կառավարության լրատվական ծառայությունը մանրամասներ կփոխանցի։
Մեր տեղեկություններով, սակայն, Վենետիկի հանձնաժողովի նիստը դրական մթնոլորտում է անցել, և Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ սատարում է Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունները։ Ենթադրվում է, որ Հանձնաժողովի եզրակացությունը Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի:
Նկատենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը այսօր դրական եզրակացություն ստացավ նաև ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում։