19/10/2018 14:21
ASEM-ի գագաթնաժողովին ժամանած Մերկելն ընդգծել է ազատ առևտրի առավելությունները
Արհեստական սահմանափակումներից զերծ ազատ առևտուրը առավելություններ է ստեղծում բոլոր կողմերի համար. բանավեճերը պետք է անցկացնել դրա հաշվառմամբ, հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Ասիա-Եվրոպա» ֆորումի (ASEM) գագաթնաժողովին ժամանելուց հետո:
«Այստեղ հավաքվել են Եվրոպայի ու Ասիայի երկրները, որոնք ցանկանում են կանոնակարգված առևտուր անել: Հավաքվել են երկրներ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի, առևտրաշրջանառության և բնակչության գրեթե երկու երրորդը: ԵՄ-ն ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրեր է ստորագրել Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ, ապագայում համաձայնագիր կլինի Սինգապուրի հետ: Մենք կարող ենք ցույց տալ, որ աշխարհի համար կարևոր է ստեղծել այնպիսի իրադրություն, որից կարող են օգուտ քաղել բոլոր կողմերը. մենք այդ օգով ենք վարելու բանավեճերը»:, - ասել է նա: