19/10/2018 13:27
Չի կարելի 10-15 տարի ասել, որ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել. Միքայել Մելքումյան (Տեսանյութ)
ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:
Հանձնաժողովի նախագահ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց աշխատանքային կարգով հանձնաժողովի կազմում ներգրավվել նաև համապատասխան մասնագետների։
Անդրադառնալով գազի և էլեկտրաէներգիայի սակագաներին՝ Մելքումյանը նշեց, որ հիմա ճիշտ ժամանական է դրանք վերանայելու։
«Ես համոզված եմ, որ չի կարելի 10-15 տարի խոսել, որ առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել։ Կարծում եմ՝ հակառակը. հենց հիմա է ժամանակը դրա մասին խոսելու», - ասաց նա։
Մելքումյանն ընդգծեց, որ գազը սահմանից կրկնակի թանկ է հասնում սպառողին, ու հանձնաժողովի առաքելությունը լինելու է նաև ուսումնասիրել սահմանից սպառողին հասնող ամբողջ շղթան ու հասկանալ, թե տեխնոլոգիական կորուստների մասով ինչ իրավիճակ է։
Նա ընդգծեց, որ պետք է նաև կորուստների ու շահութաբերության հարցը նայել:
«Ով ա՞ որոշում, որ Գազպրոմի շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս կամ ՀԷՑ-ինը՝14», - ընդգծեց Մելքումյանը։