22/10/2018 15:36
Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ամփոփելով «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխության արդյունքները, Կոնվերս Բանկը ճանաչել են լավագույնը` ռեպո և սվոպ գործառնություններում:
«Կոնվերս Բանկը «Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնություններ»» անվանակարգում հաղթող է ճանաչվում երրորդ տարին անընդմեջ՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Բանկի հերթական մրցանակը վկայում է բորսայական հարթակներում Բանկի ակտիվ գործունեության և թիմային արդյունավետ աշխատանքի մասին», - ասել են Կոնվերս Բանկում:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն իններորդ տարին:
Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և արդյունավետությունը: