22/10/2018 18:52
Նորից գալու են, դոշ են ծեծելու և ասելու, որ մենք ժողովրդի համար ուղղակի մեռնում ենք. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ականներին
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունը ցույց տվեց, որ այս Ազգային ժողովն օր առաջ պետք է ցրվեր, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
«Ցավում եմ, որ Հանրապետական մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում վատություն անել քաղաքական դաշտին։ Վստահ եմ, որ նորից գալու են, դոշ են ծեծելու և ասելու են, որ մենք Հայաստանի ժողովրդի համար ուղղակի մեռնում ենք, ամեն ինչ արել ենք, բայց ևս մեկ օրինակ, որ հերթական վատությունն արեցին», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը չընդունվեց. Սահմանադրական օրենք համարվող ԸՕ-ի քվեարկության համար անհրաժեշտ 63 ձայնը չապահովվեց և օրինագծին կողմ քվեարկեց ընդամենը 56 պատգամավոր, դեմ էին 3-ը: