22/10/2018 12:55
Չէի ակնկալում, որ որևէ երկրի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար մշակած մոտեցումը. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Մեր խմբակցությունը կողմ չէ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ, որոնցից հիմնականն այն հապճեպությունն է, որոնցով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե Վենետիկի հանձնաժողովի, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկա։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ», - ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ նա գնահատական է տվել փոփոխությունների բնույթին, որտեղ բառացիորեն նշված է խոշոր փոփոխությունների մասին։
«Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են և կան այնպիսիք, որոն քիչ էական են։ Խոշոր փոփոխությունների հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է։ Անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես չէի ակնկալում, որ որևէ մեկի կամ որևէ երկրի կամ անձի կամ որևէ քաղաքական ուժի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար տարիներ շարունակ ընտրությունների համար մշակած մոտեցումը։ Սա նորմալ է», - նշեց Հովհաննիսյանը։