22/10/2018 19:46
Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 մլն դոլարի վարկային համաձայնագիր
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է խթանել մասնավոր հատվածի կայուն ֆինանսավորումը հայաստանում:
Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային համաձայնագիր ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին: Ծրագրի շրջանակում կտրամադրվեն հիմնականում մինչեւ վարկեր՝ ուղղված արտահանման խթանման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը:
«ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության և մատչելիության բարձրացման առումով: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ եւ կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում՝ կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը», - նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է, ԵՆԲ եւ Կենտրոնական բանկի համագործակցությամբ 2014թ. ի վեր իրականացվել է ՓՄՁ կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրեր 100 մլն եվրո արժողությամբ: ԵՆԲ հետ երկարաժամկետ համագործակցությունը փաստում է ֆինանսական համակարգի նկատմամբ այս կառույցի վստահությունը: