22/10/2018 11:58
Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը. հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ նախկին իշխանավորներից, բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում համալրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
«Ցուցակում հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր առնչվել են «Հանրապետական» կուսակցության հետ։ Հիմա, օրինակ, Ֆելիքս Ցոլակյանը նախարար է նշանակվել։ Իսկապես, խնդիր ունենք համախմբում իրականացնել և փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել։ Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը, եթե այդ կառուցվածքը նայենք, կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։