22/10/2018 09:46
Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Նիստին քննարկվել և հաստատվել Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։