23/10/2018 16:49
Հայաստանը շատ կարևոր է կամուրջ է ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում. Վերոնիկա Նիկիշինա
Հայաստանը շատ կարևոր է կամուրջ է ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում, այսօր «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Նա ընդգծեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ:
«Հայաստանը շատ կարևոր կամուրջ է գործնականում աշխատացնելու համար Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրերը», - ասաց Վ. Նիկիշինան:
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ում ունեն ոչ ֆորմալ համաձայնություն, ըստ որի ամեն երկիր համակարգում է որևէ ուղղությամբ բանակցությունները՝ նշելով, որ Իրանի հետ բանակցությունները համակարգում էր հենց Հայաստանը:
«Հայաստանն էր համակարգում Իրանի հետ բանակցությունները, որոնք մենք բավականին արագ ու հաջող ավարտեցինք», - ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարարը:
Նա հիշեցրեց, որ այժմ էլ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համակարգել բանակցությունները Եգիպտոսի հետ:
Նշենք, որ այդ մասին նախօրեին «Եվրասիական շաբաթ» ֆորումի իր բացման խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: