23/10/2018 10:40
Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել. քրգործ է հարուցվել
Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Նորածնի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
«Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով» ,- Aysor.am-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը.
ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: