23/10/2018 13:36
Հայաստանի և ԵԱՏՄ միջև որևէ խնդիր չկա. Վալովայա (Տեսանյութ)
Մայիսին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաստատվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության նախնական արդյունքների վերաբերյալ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
«Շատ դրական արդյունքներ են։ Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է առաջվա նման՝ շատ ակտիվ և ոչ մի խնդիր, բնականաբար չկա», - «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Տ. Վալովայան։