23/10/2018 10:59
«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ընտրական օրենսգիրքը դարձյալ քննարկելու օրակարգով
Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել են ստորագրահավաք, խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 29-ին օրակարգում կրկին լինելու է «Ընտրական օրենքգրքի փոփոխությունները։ Հորդորում եմ «Հանրապետական» կուսակցության մեր գործընկերներին, որոնք երեկ նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար և գրագետ ընտրական կարգ է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքների, ներկա լինել և մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը: Վստահ եղեք, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ի սկզբանե իրենց համաձայնությունը տվել են նոր ընտրական օրենսգրքին, անպայման ներկա են լինելու և քվեարկելու են», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։