23/10/2018 11:37
«Դաշնակցությունը» հրաժարվել է ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, սակայն կողմ է քվեարկելու
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր տեղեկացրեց լրագրողներին, որ «Ելք» խմբակցությունը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։
Նա նշեց նաև, որ «Դաշնակցություն» խմբակցությունը հրաժարվել է ստորագրել փաթեթը, սակայն մտադիր են կողմ քվեարկել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել է անհրաժեշտ 27-ից 20 պատգամավոր։