23/10/2018 14:54
Մենք չենք քվեարկի. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին
Չենք քվեարկի՝ հավատարիմ մնալով ներկայացված օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառալով «Ելք»-ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
«Կարծում եմ՝ դա ֆորմալ առաջադրում է։ Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - ասաց նա՝ հավելելով.
«Մենք հավատարիմ ենք մնում մեր ստորագրած հուշագրին»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղը կայանալիք վարչապետի արտահերթ ընտրություններում «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։