23/10/2018 16:03
ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի հայտնվելու և ԼՂ հակամարտության կարգավորման կապի մասին (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
Բոլոր հետխորհրդային երկրների մուտքը Եվրասիական տնտեսական միություն կկրճատի հակամարտությունների քանակը, այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցություններ և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն», - ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան ասաց նա։
Գլազևի խոսքով՝ ԵԱՏՄ-ն բաց է բոլորի համար։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում բազմիցս հրապարակվել է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ հնարավոր մուտքի մասին։
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ նման հարցի քննարկման դեպքում օգտվելու է վետոյի իր իրավունքից։